Պարզվում է, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նոր նախարար Աշոտ Մանուկյանը եթե մի հինգ օր ուշ նշանակվեր, ապա նրա նախորդը` Լեւոն Յոլյանը, կհասցներ երեք օր` սեպտեմբերի 26-ից 28-ը, անց կացնել Վիեննայում:
Բանն այն է, որ այդ այցելության գործուղման որոշումը դեռեւս սեպտեմբերի 8-ին է ստորագրվել ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից: Սակայն Յոլյանի բախտը չբերեց, եւ Հովիկ Աբրահամյանի վերջին «նվերը» նա այդպես էլ չհասցրեց վայելել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ստորագրած որոշմամբ՝ նախկին նախարարի փոխարեն Վիեննա պետք է մեկնի նորանշանակ նախարարը ` Աշոտ Մանուկյանը: