Քչերը գիտեն, թե ինչու է ստեղնաշարին անհրաժեշտ Win կոճակը: Բայց չէ որ դրա օգտագործումը կարող է էականորեն թեթևացնել համակարգչի ամենօրյա օգտագործումը: Win–ի և այլ կոճակների համատեղությունը հրաշքներ է գործում:
- Win- բացում է «Start»-ը,
- Win + B – թույլ է տալիս ընտրել ձեր ցանկալի պատուհանը: Նաև հնարավորություն է տալիս մկնիկի օգնությամբ անցնել տարբեր պատուհաններով,
- Win + D – ցույց է տալիս «Desktop»-ը,
- Win + E – բացում է Windows-ի պարունակությունը,
- Win + F- Հնարավորություն է տալիս որոնում կատարել` առանց մկնիկի օգնության,
- Win + L – արգելափակում է համակարգիչը,
- Win + M – եթե ցանկանում եք փակել բոլոր բացված պատուհանները, օգտագործեք սա,
- Win + R – կբացի «Կատարել» պատուհանը,
- Win + T – ակտիվացնում է «Control panel»-ը
- Win + U – թույկ է տալիս բացել «Հատուկ հնարավորությունների կենտրոն»-ը,
- Win + Pause – թույլ է տալիս բացել սիստեմի հատկությունները,
- Win + Ctrl+1+2+3 – տալիս է հնարավորություն մեկ ծրագրի տարբեր պատուհաններ այցելել,
- Win + սլաքը վեր կոճակ – հնարավորություն է տալիս ամբողջ էկրանով բացել պատուհանը,
- Win + «+» – մեծացնում է էկրանի մասշտաբը,
- Win + «-» – փոքրացնում է էկրանի մասշտաբը: