Սովորություններ, որոնք արագացնում են ծերացումը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գենետիկայից շատ է կախված, թե մենք ինչ տեսք  ենք ունենում այս կամ այն տարիքում: Բայց դա միակ ֆակտորը չէ. մենք ինքներս կարող ենք էական ազդեցություն ունենալ ծերացման գործընթացի վրա:

AdMe.ru-ն պատմում է սովորությունների մասին, որոնք գողանում են Ձեր երիտասարդությունը: Այս սովորություններից երբեք ուշ չէ ազատվել:

1. Սննդակարգից վերացնել յուղը

17508465-diet-695723_960_720-1473615775-650-772484362b-1474634607

Շատ մարդիկ, հետևելով դիետայի, այս սխալն են անում: Այդպիսի դիետան վնասակար է ինչպես օրգանիզմին, այնպես էլ մաշկին: Դիետայի մեջ պետք է ներառել ձուկ, թթվասեր և յուղ:

2. Հյութ խմել ձողիկների միջոցով

17509015-straws-8001_640-1474627737-650-eafea3e484-1474634607

Երբ մենք ձողիկով ենք հյուղ խմում, ապա շրթունքներն են փքվում և այդ գործողությունից բերանի շուրջը  ծալքեր են գոյանում: Դա վերաբերում է նաև ծխելուն:

3. Քնել կողքի վրա

17508765-sleep-1209288_960_720-1473615934-650-44d35207f3-1474634607

Երբ մենք քնում ենք կողքի կամ որովայնի վրա, ապա բարձի հպումից մեր մաշկի վրա կրկին կարող են կնճիռներ առաջանալ: Եթե դիտարկենք երիտասարդության պահպանման համար քնելու ամենահարմար դիրքը, ապա դա մեջքի վրա քնելն է:

4. Չհետևել կեցվածքին

17508965-photo-1472220625704-91e1462799b2-1473692296-650-6e5c5a93e7-1474634607

Երբ մենք նստում ենք ոչ ճիշտ դիրքով, ապա զգում ենք հոգնածություն և ցավ: Բացի դրանից, ճիշտ կեցվածքը գեղեցիկ կազմվածքի գրավականն է, ազդում է քայլվածքի և մեր ընդհանուր տեսքի վրա:
5. Պաշտպանվել արևից միայն հանգստի ժամանակ

17508665-f100008000-1473691476-650-9e44558922-1474634607

Ուլտրամանուշակագույն ճառագայթները մաշկի ծերացման ամենագլխավոր պատճառներն են: Այդ պատճառով պետք է մաշկի համար ցերեկային կրեմ ընտրել արևապաշտպան հատկությամբ:

6. Տարածքը տաքացնելուց չափն անցնել

17508615-open-fire-885860_960_720-1473732499-650-ab2a0ea494-1474634607

Տարածքի չափից դուրս տաքացման դեպքւմ օդը դառնում է չոր: Դա միանգամից անդրադառնում է մեր վարսերի և մաշկի վրա, դրանք շատ շուտ կորցնում են թարմությունը:

7. Լիովին հրաժարվել շաքարից

17508565-bananas-282313_960_720-1473615996-650-30ede4b130-1474634607

Մեծ քանակությամբ քաղցրը վնասակար է: Բայց չէ որ հոգեկան բավարարվածությունը հաճախ ավելի կարևոր է, քան կազմվածքը: Այդ պատճառով պետք է երբեմն Ձեզ թույլ տաք քաղցրեղեն ուտել, բայց ուշադիր եղեք, որ այստեղ գլխավոր բառը երբեմնն է:

8. Չափից շատ հեռուստացույց դիտել

17508715-photo-1461151304267-38535e780c79-1473691685-650-c5ffc61d23-1474634607

Հեռուստացույցի առջև մեկ ժամ նստած մնալը 22 րոպեով նվազեցնում է մեր կյանքի տևողությունը: Դա, իհարկե, վերաբերում է նաև համակարգչի սիրահարներին: Կես ժամը մեկ պետք է կանգնել և քայլել:

9. Քիչ քնել

fv

Մեծահասակները պետք է օրվա մեջ գոնե 7 կամ 8 ժամ քնել: Երբ մենք քիչ ենք քնում, ապա չենք հասցնում վերականգնվել, և դա անդրադառնում է օրգանիզմի  և արտաքինի վրա:

10. Տառապել սթրեսից

17508815-screen-shot-2014-02-25-at-34009-pm-1474627298-650-41d2ecae67-1474634607

Սթրեսը մեծ վնաս է հասցնում օրգանիզմին: Շատ հաճախ դա առաջանում է մեր` ինչ-որ բան չկարողանալու պատճառով: Դրա համար պետք է մենք այնպես կազմակերպենք մեր օրը, որ ամեն ինչ անենք ժամանակ և չտառապել սթրեսից:

 




Լրահոս