
ՄԼՍ առաջնության 31-րդ տուրում «Ռեալ Սոլթ Լեյքը» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել առաջատար «Դալասի» հետ: Տանտերերի հայտացուցակից վնասվածքի պատճառով բացակայում էր Յուրա Մովսիսյանը:
Այս խաղից հետո «Ռեալ Սոլթ Լեյքը» 45 միավորով չորրորդն է: Հայ հարձակվողի թիմն իր հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 2-ին: