Ֆրանսիայում ներքին անվտանգության գլխավոր վարչության աշխատակիցները ձերբակալել են Նիցցայում ահաբեկչություն պլանավորած երկու աղջկա:
Նրանք 17 և 19 տարեկան աղջիկներ են, ովքեր ձերբակալվել էին դեռևս սեպտեմբերի կեսերին, ինչից հետո հսկողության տակ են պահվել: Աղջիկներից մեկի նկատմամբ ավելի վաղ գործ է հարուցվել ահաբեկչական խմբավորման հետ համագործակցության մեղադրանքով: