
Հոկտեմբերի 25 ին «Գյումրու օր» տոնակատարության շրջանակներում տեղի ունեցան Գյումրու Պարարվեստիդպրոցի նորակառույց շենքի, Աբովյան փողոցի՝ Քըրք Քըրքորյանի անունը կրող հատվածի, Գյումրուերիտասարդական պալատի բացման արարողությունները, որոնց ներկա էր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և տոնակատարություններին մասնակեցելու համար Գյումրի ժամանած հյուրեր:
Քաղաքապետը մասնակցեց նաև «Գյումրի ռոք-ֆեստ 2016» միջազգային ռոք փառատոնի բացման արարողությանը, որը նվիրված է Հայաստանի Անկախության 25-ամյակին և անց է կացվում «Սեւ ամրոց» համալիրում: Տոնական միջոցառումները շարունակվում են նախապես հայտարարված ժամանակացույցով: Միջոցառումների ավարտը կտրվի Վարդանանց հրապարակում կազմակերպված տոնական համերգով և հրավառությամբ: