Իտալիայի առաջնության 6-րդ տուրի՝ «Տորինոյի» դեմ խաղում «Ռոմա»-ի ավագ Ֆրանչեսկո Տոտտին իր 250-րդ գոլն է խփել Ա սերիայի առաջնություններում: 39-ամյա ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել երկրորդ խաղակեսի մեկնարկից եւ 55-րդ րոպեին հստակ է իրացրել 11 մետրանոց հարվածը:
Իտալիայի առաջնությունների լավագույն ռմբարկուն Սիլվիո Պիոլեն է, ով 274 անգամ է գրավել մրցակիցների դարպասը: