«Սասնա ծռեր» խմբի անդամ Արմեն Լամբարյանին երկրորդ անգամ կվիրահատեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Սասնա ծուռ» Արմեն Լամբարյանին «Դատապարտյալների» հիվանդանոցից պետք է տեղափոխեն «Էրեբունի» ԲԿ:

ArmLur.am-ի հետ զրույցում Արմեն Լամբարյանի կինը` Կարինե Լամբարյանը նշեց, որ սա կլինի ամուսնու երկրորդ վիրահատությունը. «Մեզ մինչև հիմա չի հաջողվել ոչ տեսակցել, ոչ էլ խոսել հետը, սա արդեն կլինի նրա երկրորդ վիրահատությունը, այժմ սպասում ենք, որ տեղափոխեն «Էրեբունի» ԲԿ»:

Հիշեցնենք, որ Արմեն Լամբարյանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 219-րդ հոդված 3-րդ մասի 1-ին կետով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:




Լրահոս