ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը հետևում է Բաքվում անցկացվող սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵԽԽՎ դիտորդական առաքելությունը երկուշաբթի օրը ժամանել է Բաքու, որտեղ կհետևի սահմանադրական բարեփոխումների հարցով հանրաքվեի ընթացքին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում 7 մարդ է ներառված, ովքեր այսօր մոնիթորինգ կանցկացնեն Բաքվում և նրա արվարձաններում ընտրական տարբեր տեղամասերում:

Քվեարկությունը սկսվել է ադրբեջանական ժամանակով ժամը 08:00-ին և կավարտվի ժամը 19:00-ին:

Ընդհանուր առմամբ դիտորդների թիվը կազմում է մոտ 53 հազար:




Լրահոս