
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Կալե նավահանգստային քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է «Ջունգլի» ճամբարն ամբողջությամբ քանդելու մասին, փոխանցում է BBC-ն:
Իր ելույթի ժամանակ Օլանդը նաև կոչ է արել Մեծ Բրիտանիային «իր դերն ունենալ» ներգաղթյալների հետ կապված ճգնաժամի հարցում:
Կալեն Մեծ Բրիտանիային ամենամոտ բնակավայրն է, որտեղ գտնվում է Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան կապող Եվրաթունելի ստորգետնյա տերմինալը:
«Ջունգլի» կոչվող ճամբարում 7-10 հազար անօրինական ներգաղթյալ է բնակվում, նրանցից շատերը փորձում են ներթափանցել Մեծ Բրիտանիա: