Վրաստանի սահմանը հատելու դեպքում Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի ներկայիս նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիին կձերբակալեն:
Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն, հայտարարել է Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Մգեբրիշվիլին:
Նրա խոսքով՝ Վրաստանի նախկին նախագահը կձերբակալվի Վրաստանում հայտնվելու դեպքում, քանի որ նա գտնվում է հետախուզման մեջ: