Կառավարության փոփոխության և նոր նախարարների նշանակման շուրջ ArmLur.am-ը զրուցեց քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ: Վերջինս նշեց, որ այս պահին մեզ տնտեսական, քաղաքական և այլ մշակութային ծրագրերի ներկայացում և իրականացում է պետք:
Քաղաքագետը նկատեց, որ մեր երկիրը խորը ճգնաժամ է ապրում: Երկրի տեր ու տնօրեններին Կարեն Կարապետյանը պետք է «ջախջախի»` հակառակ դեպքում ոչ մի հաջողություն չենք կարող ունենալ:
«Ինչ վերաբերվում է նորանշանակ նախարարներին, կարծում եմ, եթե ներկայացնեն ծրագրեր, որոնք կլուծեն երկրի առաջնային խնդիրները, ուրեմն շատ լավ է»:
Շիրինյանն անդրադառնալով մարզպետների պաշտոնանկ լինելու մասին լուրերին նշեց, որ միայն վարչապետը գիտի, թե ով է մնալու՝ ով ոչ:
«Անցյալի կենսագրությունով հեղինակությունները մեկընդմիշտ իշխանությունից պետք է մաքրվեն: Եթե վարչապետը դա չի անելու, ապա իր կատարած ոչ մի քայլ արդյունք չի տա»,- եզրափակեց քաղաքագետը: