Armenian text to speach

Յուրացման գործով հարցաքննվել է նաև Սևանի քաղաքապետի կողմից անսպասելի գործուղման ուղարկված ճարտարապետը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Օրեր առաջ Սևանի քաղաքապետին հարցաքննության հրավիրելուց հետո քննչական բաժին հարցաքննության էր հրավիրվել Սևանի ճարտարապետը, սակայն նույն օրերին նա քաղաքապետի որոշմամբ գործուղվել էր Տավուշի մարզ «փորձի փոխանակման»:

ArmLur.am-ի հետ զրույցում  Սևանի գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ռուդիկ Ղուկասյանը նշեց, որ ճարտարապետին ևս որպես վկա էին հրավիրել. «Որպես վկա հրավիրվել է, քննվել և ազատ արձակվել: Հիմա էլ Շամշադինում է, օրերս պետք է հետ գա, նա հանձնաժողովի անդամ է, պետք է մասնակցի ընտրություններին»:

Սևանի քաղաքապետը նաև նշեց, որ դեպքից հետո իրեն այլևս չեն հրավիրել հարցաքննության:




Լրահոս