
1980 թվականից սեպտեմբերի 27-ը նշվում է որպես զբոսաշրջության համաշխարհային օր:
Տոնի նպատակն իսկզբանե եղել է տուրիզմի պրոպագանդան, տուրիզմի միջոցով արդյունաբերության զարգացումն ու տարբեր պետությունների հետ կապերի հաստատումն ու ամրապնդումը:
Զբոսաշրջության տոնը նշվում է աշխարհի շատ երկրներում ավելի քան 30 տարի։ Այս օրը տեղի են ունենում զբոսաշրջությանը և զբոսաշրջային բիզնեսին նվիրված հավաքներ, տոնակատարություններ և փառատոններ։
Հետաքրքրական է, որ աշխարհում զբոսաշրջության առաջին գործակալությունը բացվել է Թոմաս Կուկի կողմից 1841–ին։