Վահրամ Բաղդասարյանին պատկանող «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ տեղեկություններ են տարածվել այն մասին, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին պատկանող Վանաձորի «Վերնատուն» ռեստորանը տարիներ շարունակ գազի վարձ չի վճարում: Երեկ «Ժողովուրդ»-ը վերը նշված լուրերի առնչությամբ փորձել է Վահրամ Բաղդասարյանից մեկնաբանություն ստանալ: Ի պատասխան՝ նա ասել է. «Նախ ես ռեստորան չունեմ: Տարածքն էլ արենդավճարով (վարձավճարով) տրվել է, այնտեղ աշխատում են: Գնացե՛ք, համապատասխան հասցեով ստուգում կատարեք»:

Այլ կերպ ասած, ըստ Բաղդասարյանի՝ ինքը ռեստորանի տարածքը վարձով է տվել եւ այդ օբյեկտի գործունեության հետ կապ չունի: Բայց ողջ խնդիրն այն է, որ ըստ Բաղդասարյանի ներկայացրած հայտարարագրի՝ նա տարածքի վարձակալությունից եկամուտ չի ստացել, փոխարենը իբրեւ շահաբաժին, այսինքն՝ բիզնեսից անցած տարի 2 մլն 917 հազար դրամի եկամուտ է ստացել: Հիմա մնում է պարզել` ինչպես են արտոնյալ պայմաններում աշխատում` չվճարելով գազի վարձը:




Լրահոս