
«Ժամանակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 26-ին՝ կիրակի օրը, Գյումրու օրվան նվիրված տոնական միջոցառումներին քաղաքական էլիտայի և ոչ մի ներկայացուցիչ չի մասնակցել՝ այդ թվում գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին պաշտպանող ՀՀԿ ներկայացուցիչները։ Ներկա է եղել միայն գյումրեցի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։
Վերջին օրերին լարվածության ֆոնին կտրուկ նվազել է Սամվել Բալասանյանի հեղինակությունը։ Հոկտեմբերի 2-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում հաղթելու միակ շանսը մնում է ընտրակաշառքը։ Մեր տեղեկություններով, Բալասանյանի թիմն այդ գործընթացը սկսելու է այսօր»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։