
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Առաջիկայում պաշտոնանկ կարվեն որոշ մարզպետներ, գրեթե վճռված է 2-ի՝ Արարատի եւ Արմավիրի մարզպետների հարցը, քննարկվում է նաեւ Սյունիքը։ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, ըստ ամենայնի, կփոխարինի բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, որն իր տեղը զիջելու է դաշնակցական Արծվիկ Մինասյանին։ Աբրահամյանի պաշտոնանկությունը պայմանավորված է Հովիկ Աբրահամյանի գործոնով, մարզպետն Արգամիչի «մարդն» է, մարզպետարանն էլ ավելի շատ ԲՀԿ-ականներով է համալրված, քան ՀՀԿ-ականներով։ Ռ․ Աբրահամյանին են նաեւ վերագրում որոշ համայնքներում ՀՀԿ ձախողումը սեպտեմբերի 18-ին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: