«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ լուրեր տարածվեցին այն մասին, որ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գեւորգյանը հնարավոր է՝ առաջիկայում նշանակվի ՀԱՊԿ քարտուղար: Այս լուրերն առաջին հայացքից անհավանական են թվում, քանի որ Արմեն Գեւորգյանն իր ողջ կարիերայի ընթացքում զինվորական պաշտոն երբեւէ չի զբաղեցրել: Բայց մյուս կողմից էլ Հայաստանում ամեն ինչ հնարավոր է: Ուստի առաջիկա օրերին պարզ կդառնա, թե նշված լուրերը որքանով են իրատեսական»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: