ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշել էր, որ ՀՀ վիճվարչության ներկայացրած թվերի անիրական լինելու պատճառով այլ երկրներում տվյալներ ներկայացնելիս, «խայտառակվել է»:
ArmLur.am-ը փորձեց կապ հաստատել ԱՎԾ-ի ներկայացուցիչների հետ և հասկանալ, թե ինչ սկզբունքով են նրանք աշխատում, մեր հեռախոսազանգին պատասխանեց մի երիտասարդ, որը համառորեն չցանկացավ ներկայանալ, նա շեշտեց, որ ԱՎԾ չի մեկնաբանում քաղաքական գործիչների արած հայտարարությունները. «Մենք ոչ մի տվյալ չենք հորինում, ներկայացնում ենք այն, ինչ-որ մեզ են տրամադրում, իսկ այլ մասով մենք ոչինչ չենք մեկնաբանում, իսկ Հրանտ Բագրատյանը քաղաքական գործիչ է և կարող է տարբեր ելույթներ ունենալ, մենք դա չենք մեկնաբանի»:
Նշենք, որ Հրանտ Բագրատյանը մասնավորապես նշել էր, որ, երբ նրանք ասում են, որ կա 12 հազար խանութ, կարող է լինել 3000. «Մենք չունենք վիճակագրություն: Բոլորը սովորել են թվեր նկարել: Ամոթից գետինն էինք մտնում: Վրաստանի վերաբերյալ ավելի լավ զեկույց էինք կարողանում ներկայացնել, քան՝ Հայաստանի, որովհետև թիվ չկա»: