
ԱՄՆ-ում նախընտրական քարոզարշավը եզրափակիչ փուլ է մուտք գործել: Դեմոկրատ Հիլարի Քլինթոնն ու հանրապետական Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այդ «հակամարտությունը» պատմական են անվանում, քանի որ Սպիտակ տան ղեկավարի պաշտոնին առաջին անգամ հավակնում են նախկին առաջին տիկինն ու երբեք ընտրովի պաշտոններ չզբաղեցրած միլիարդատերը:
Մոտ մեկ ու կես ժամ քաղաքական գործիչները բանավիճել են և ապացուցել ԱՄՆ ներքին և արտաքին քաղաքականության տարբեր հարցերում իրենց իրավացիությունը:
Քլինթոնը կրկին մեղադրել է Մոսկվային հաքերական հարձակումների մեջ, իսկ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն առաջ է անցել ԱՄՆ-ից միջուկային պոտենցիալի հարցում:
Թրամփն ու Քլինթոնն ապացուցել են, որ պատրաստ են պայքարել մինչև վերջ: