
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը դեռ կոռեկտ չի համարում խոսել Բնապահպանության նախարարի պաշտոնում իր հնարավոր նշանակման մասին, քանի դեռ չկա համապատասխան հրամանագիրը:
Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր հետագա գործառույթների կամ իր գործունեության մասին կխոսի միայն համապատասխան հրամանագրի դեպքում:
Նա հավելեց, որ էկոնոմիկայի նախարարության անվանափոխության շուրջ իր կարծիքը չի փոխել և կարծում է, որ անվան հիմքում պետք է ընկած լինի տնտեսություն բառը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: