Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան միջուկային սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար. Պենտագոն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը կարծիք է հայտնել այն մասին, որ Ռուսաստանը չի պահպանում աշխարհում միջուկային անվտանգության սկզբունքները, և որ Ռուսաստանն ու Հյուսիսային Կորեան միջուկային սպառնալիք են ներկայացնում ԱՄՆ-ի համար: Այս մասին ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը հայտարարել է Հյուսիսային Դակոտայում զինծառայողների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է Gazeta.ru-ն:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցները աշխատում են Հյուսիսատլանտյան դաշինքի հետ կոնֆլիկտում Ռուսաստանի՝ միջուկային զենք կիրառելու մտադրությունները զսպելու ուղղությամբ: Նա նաև ընդգծել է, որ դաշինքը ձգտում է կանխել նման կոնֆլիկտները:

Ինչպես նաև Պենտագոնի ղեկավարը Հյուսիսային Կորեան երկրորդ երկիրն է անվանել, որը ԱՄՆ-ի իշխանությունների մոտ անհանգստություն է առաջացնում միջուկային հարցում: Նա հիշեցրել է, որ Միացյալ Նահանգները Հարավային Կորեայում ՀՀՊ (հակահրթիռային պաշտպանության) համակարգեր են տեղակայել՝ Հյուսիսային Կորեայից պաշտպանելու համար:




Լրահոս