Անգամ այս ողբերգության մեջ Վարդևան Գրիգորյանը որոշում կայացրեց մնալ ընտրապայքարի մեջ հանուն Գյումրիի և բակային հանդիպումների պատասխանատվությունը մեր թիմի վրա է: ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին նշեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«Արդեն ահազանգեր ունենք, որ հիմնական մրցակից թեկնածուն` Սամվել Բալասանյանը, մտադիր է գումար բաժանել, դա իզուր ջանք է լինելու: Գյումրեցին հնարավոր չէ վախեցնել, ահաբեկել, կաշառել: Երեկ տեղեկատվություն ստացանք, որ մտնում են տները, ասում օպտիկական ակնոցների համար ենք ցուցակագրում, բայց մենք գիտենք, թե այդ ակնոց օպերացիայի տակ ինչ է թաքնված», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան