
Մերձմոսկվայի Չեխովի շրջանում Սիմֆերոպոլի մայրուղու 79-րդ կմ-ի վրա տեղի ունեցած ավտովթարի հետևանքով 6 հայ է տուժել, փոխանցում է Rusarminfo-ն:
Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 27-ի գիշերը: Մեքենաների բախման արդյունքում 39-ից 69 տարեկան տղամարդիկ տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Դեպքի մանրամասները ճշտվում են: