Ինչու են ուշանում ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակումները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոր նախարարներ է նշանակել, մի քանիսին էլ վերանշանակել: Սակայն, որքան էլ տարօրինակ է, սակայն ՀՀ-ի համար երկու առանցքային`  պաշտպանության և արտաքին գործերի նախարարների նշանակումները դեռևս չկան:

Կառավարության հրաժարականից հետո պաշտպանության  նախարարի պաշտոնի համար բազմաթիվ անուններ շրջանառվեցին`  սկսած Վիտալի Բալասանյանից մինչև Վիգեն Սարգսյան: «Ժողովուրդ» օրաթերթն այսօր գրել էր, որ երեկ Սերժ Սարգսյանը ՀՀ նախագահի նստավայր է հրավիրել Սեյրան Օհանյանին` ապագայի մասին զրուցելու: «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ երկու պաշտոնյաների մոտ երկուժամյա հանդիպման արդյունքում որոշում է կայացվել, որ Սեյրան Օհանյանն այլեւս չի վերանշանակվի ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:

Վիգեն Հակոբյանի թեկնածությունը շրջանառվում էր նաև արտաքին գործերի նախարարի պաշտոնի համար: Տեղեկությունների համաձայն, իշխանությունը ցանկանում է հավասարակշռություն մտցնել ՀՀ-ում արտաքին քաղաքական ազդեցության մեջ՝ այդ առումով 2 կարևոր նախարարություններից մեկում՝ ԱԳՆ-ում կամ ՊՆ-ում նախարար նշանակել ոչ ռուսական ազդեցություն կրող գործչի:

Թերևս այս պաշտոններում նշանակումների ուշացումները կարող է նշանակել, որ Սերժ Սարգսյանը դեռևս չի որոշել Սեյրան Օհանյանի և Էդվարդ Նալբանդյանի ճակատագրերն ու նրանց փոխարինողներին, կամ էլ ամեն դեպքում նորանշանակ վարչապետ Կարապետյանն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են ինտրիգ պահել:




Լրահոս