Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբակչին սկանդալային հայտարարություն էր արել հուլիսի 15-ին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձի վերաբերյալ: «Հեղաշրջման նպատակն էր երկիրը Հայաստանի և Քուրդիստանի միջև բաժանումը: Ցանկանում են իրականություն դարձնել 100 տարի առաջվա քարտեզները»,- ասել էր նախարարը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց թուրքագետ Լևոն Հովսեփյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ դա Թուրքիայում ավանդանբար գործող հեղափոխված մեխանիզմ է, որը բավական արդյունավետ է աշխատում:
«Լրջագույն իրավիճակներում տարբեր առումներով Թուրքիայում հրապարակ է բերվում այնպիսի օրակարգ, որը ձևավորում է հանրային լուրջ մոբիլիզացիա»,-ընդգծեց թուրքագետը:
Լևոն Հովսեփյանի դիտարկմամբ՝ սա տարբեր առիթներով միշտ էլ բանեցվել է իրենց կողմից: Որքան էլ նման հայտարարություն անողները իռացիոնալ թվան, այդուհանդերձ, դրանք որոշակի օրակարգ են թելադրում:
«Ցանկացած նման իրավիճակում, երբ դրվում է Թուրքիայի մասնատման խնդիրը, դա հանրային մոբիլիզացիայի ռեսուրս է ապահովվում, իսկ այդ պարագայում Թուրքիայի իշխանությունները խնդիր ունեն մեխանիզմ բանեցնելու»,- հավելեց նա:
Թուրքագետի խոսքով՝պատահական չեն հնչեցված տնտեսական հարցերը նախարարի կողմից: