Ինչպես հայտնի է` մեկ տարուց ավել է ինչ «Վեդի Ալկո» ընկերությունն աղավնաձորցիներից մեծ քանակությամբ խաղող է մթերել, բայց նրանց գումարները մինչ օրս վերադարձնել չի կարողանում:
Բողոքներից հետո Կառավարությունից գյուղացիներին խոստացել էին, որ 20 օրվա ընթացքում խնդիրը կկարգավորվի, սակայն վարչապետի փոփոխությունը հանգեցրեց նրան, որ խնդիրը մնաց չլուծված:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի հետ` հասկանալու այժմ Կառավարությունից որեւէ արձագանք եղե՞լ է` խնդիրը լուծելու ուղղությամբ:
Ի պատասխան մեր հարցի, Գալստյանը նշեց, որ վաղը ժամը 13:00-ին աղավնաձորցիների հետ հանդիպելու նպատակով գյուղ կժամանեն ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն և պաշտոնատար այլ անձիք:
Հիշեցնենք, որ վերջերս աղավնաձորցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացրել` երեխաններին դպրոցներ չէին ուղարկել և պատրաստվում էին փակել դեպի Երևան տանող ճանապարհը:
Լիդա Եղիազարյան