200 միլիոնի շրջանակում սպառազինության մատակարարումը Հայաստան սկսվել է. Ազատություն (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանյան 200 միլիոն դոլար վարկի շրջանակում սպառազինության մատակարարումները Հայաստան սկսվել են։ Այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինը:

Դեսպանը նաև արձագանքեց Հայաստանին՝ ռուսաստանյան «Իսկանդեր» հրթիռային համալիրների վաճառքին՝ ընդգծելով՝ «այդ փաստը վկայում է, որ հայ-ռուսական հարաբերություններն ունեն դաշնակցային բնույթ»:

««Իսկանդեր»-ի վաճառքը նշանակում է, որ ձեռք է բերվել համապատասխան պայմանավորվածություն: [Սա նշանակում է նաև, որ մեր երկրների հարաբերությունները] դաշնակցային են ու եղբայրական: [Ինչ վերաբերում է 200 միլիոն դոլար վարկին], ապա վարկային համաձայնագիրն իրականացման փուլում է և այն իրականացվում է ըստ պլանի, ստորագրվել են պայմանագրային պարտավորությունները: Մատակարարումներն արդեն իսկ սկսվել են, ամեն ինչ ընթանում է ըստ պլանի», – ասաց Վոլինկինը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում:




Լրահոս