Կարեն Կարապետյանը կվերակենդանացնի՞ իր նախորդի նախաձեռնությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռեւս 2014 թվականի մայիսի 20-ին, երբ խորհրդարանում քննարկվում էր իր կառավարության ծրագիրը, հայտարարեց, որ նախկին վարչապետների ակումբ «կներգրավվեն ՀՀ բոլոր վարչապետները, տնտեսական, քաղաքական գործընթացները կքննարկեն: Նրանց փորձը, գիտելիքները հաշվի կառնվի»:

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Խոսրով Հարությունյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ նշված ակումբի շրջանակներում նախկին վարչապետներով մեկ-երկու անգամ են հավաքվել: Սակայն հետագայում Աբրահամյանը հանդիպելու նախաձեռնություն չի ցուցաբերել: Ի դեպ, ուշագրավ կլինի, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իր նախորդի նախաձեռնության հետ ինչպես կվարվի՝ կվերակենդանացնի այն, թե մոռացության կմատնի: «Ժողովուրդ»-ին չհաջողվեց կառավարության լրատվականից այս հարցի պատասխանը պարզել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս