«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսակցություններ կան, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար կնշանակվի պաշտպանության նախկին նախարար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Վաղարշակ Հարությունյանը, որի թեկնածության մասին վաղուցվանից էր խոսվում։ Սրան համաձայն է ռուսական կողմը, քանի որ Հարությունյանը պրոռուսական կողմնորոշում ունի։ Օրինակ՝ ՀՕՊ համաձայնագրի առթիվ նա հայտարարել էր, որ պետք է շնորհակալ լինենք ռուսներից: Սակայն երկրորդ թեկնածու էլ է քննարկվում՝ ԼՂ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի տարբերակը։ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին, Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դառնալու հերթը Հայաստանինն է՝ այն ռոտացիայով է նշանակվում»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: