
Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսը մահվանից հետո աչքի եղջերաթաղանթի դոնոր է դարձել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Պերեսի բուժող բժիշկին:
«Շիմոն Պերեսը կյանքից հեռացել է առանց տանջանքների: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, սակայն չհաջողվեց: Նա չէր տառապում, նա պատվով հեռացավ: Նրա եղջերաթաղանթը նվիրաբերվել է նրան, ով դրա կարիքն ունի»,-ասել է բժիշկը:
Շիմոն Պերեսը մահացել է սեպտեմբերի 28-ի գիշերը 93 տարեկան հասակում: Ղեկավարել է Իսրայելը 2007-2014թթ.: