
Կիևում սեպտեմբերի 27-ին ադրբեջանցի ուսանողի են սպանել, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այժմ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ծնունդով Զագատալսկի շրջանից 22-ամյա Մուհամեդ Ամիլ օղլու Սաֆարալիևը սովորում էր Ուկրաինայի համալսարաններից մեկում: Նրա վրա հարձակում են գործել կտրող-ծակող գործիքով:
Գործակալությունը նշում է, որ նրա մարմինը մոտ օրերս կտեղափոխեն Ադրբեջան:
Ինչպես նաև հաղորդվում է, որ վերջին 2 տարում Ուկրաինայում ավելի քան 20 ադրբեջանցի գործարար է առևանգվել: