Ռուսաստանի պետական Էրմիտաժը բավարարել է Ադրբեջանի պատմության ազգային թանգարանի պահանջը և փոխել Արևելյան Հայաստանի մասին զեկույցի անվանումը, փոխանցում է Rusarminfo-ն:
Զեկույցը, որը կրում էր «Արևելյան Հայաստանի դրամային գործը» անվանումը, անվանվել է «1747-1827թթ. Երևանի, Նախիջևանի, Գյանջայի և Ղարաբաղի խանության դրամային գործը»:
Հիշեցնենք, որ Բաքուն պաշտոնական բողոք էր հղել Էրմիտաժին՝ պահանջով արգելել Արևելյան Հայաստանի մասին զեկույցը: