Լևոն Ալթունյանն իրականում առողջապահական ծառայությունների կազմակերպման մեջ եղել է, ինչ վերաբերում է հանրային առողջապահական հատվածին, ապա ես տեղյակ չեմ իր գործունեության մասին:
ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Լևոն Ալթունյանին, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արա Բաբլոյանը:
«Արմեն Մուրադյանն ունենալով բարձր ինտելեկտ, կարողացավ արագ մտնել գործի մեջ: Ես բացասական բան չունեմ իր անձի և աշխատանքի նկատմամբ: Նորանշանակ նախարարն իր գործունեությամբ ցույց է տվել, որ ինքը կարող է զրոյից սկսել ծառայությունները», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան