
«Առաջարկվող փոփոխությունը տեխնիկական է, որը շատ ցայտուն բացահայտում է մեր օրակարգի մի շատ հետաքրքիր երևույթ: Երեկ խորհրդարանը վավերացրեց կառավարության կառուցվածքային փոփոխությունների մասին հարցը: Հերթական անգամ այս կառավարությունը ձևվեց կոնկրետ մարդկանց վրա:
Այն նախարարությունները, որոնք ակնհայտորեն պետք է դառնային կոմիտե, մնացին որպես նախարարություն, որովհետև տվյալ նախարարը տեր ուներ: Անտերները վերաձևվեցին կոմիտեների: Հերթական անգամ կար ու ձև արվեց կառավարությունը որոշ մարդկանց վրա»: Այս մասին այսօր Ազգային ժողովում «Պետական պաշտոնատար անձանց վարձատրության» մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ, ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Մանրամասները` տեսանյութում: