Մոսկվայի հարավ-արևմուտքում 27-ամյա գործազուրկ բնակչից Porsche Cayman են գողացել, հայտնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՆԳՆ Մոսկվայի քաղաքային վարչությանը:
Նախօրեին ոստիկանություն էր դիմել 27-ամյա քաղաքացին, ով հայտնել էր 4 միլիոն ռուբլի արժողությամբ Porsche Cayman-ի գողության մասին: Տղամարդու խոսքով՝ մեքենան կայանել էր Լենինի պողոտայում:
Դեպքի փաստով գողության մասին քրեական գործ է հարուցվել: