Արդեն տեղեկացրել ենք, որ Արագածոտնի մարզի Եղիպատրուշ գյուղի բնակիչ Հ. Ե.-ը դուրս է եկել տանից և չի վերադարձել:
ArmLur.am-ը Եղիպատրուշ համայնքի ղեկավար Մարզպետ Գրիգորյանի հետ զրույցում պարզեց, որ կորած բնակիչը 20 տարեկան կին է, ունի մեկ անչափահաս երեխա: Ամուսինը խաղաղապահ է, ծառայում է Աֆղանստանում:
Գյուղապետի խոսքով՝ 20-ամյա կինը իր սենյակի պատուհանին թողել է մի գրություն, որտեղ նշված է հետևյալը. «Ես հեռանում եմ մի ոչխարի պատճառով»:
Նշենք, որ հարազատների փոխանցմամբ նրա անհետացումը անսպասելի էր և շոկային:
ԱԻՆ-ը և ոստիկանությունը որոնողական աշխատանքները շարունակում են: