Սպիտակ տանը չեն բացառել հակառուսական պատժամիջոցների ընդլայնումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի բացառում Ռուսաստանի դեմ ֆինանսական պատժամիջոցների ընդլայնումը, փոխանցում է Gazeta-ն:

«Մենք չենք դադարեցրել հավելյալ տնտեսական պատժամիջոցների սահմանման հնարավորության դիտարկումը»,-ասել է նա՝ պատասխանելով պատժամիջոցների ընդլայնման հնարավորության մասին հարցին:

Նրա խոսքով՝ պատժամիջոցները «օգտակար գործիք» են՝ երկրի շահերը առաջ տանելու հարցում: Ջոշ Էռնեստը հավելել է, որ ԱՄՆ-ն նախընտրում է համագործակցել գործընկերների հետ, որպեսզի «ուժգնացնի պատժամիջոցների արդյունավետությունը», որքանով դա հնարավոր է:




Լրահոս