Պուտինը հնարավոր է հոկտեմբերին Թուրքիա այցելի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է հոկտեմբերին Թուրքիա այցելել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ ծրագիրը կազմելուց հետո:

«Նման հնարավորությունը բացառված չէ: Մենք համապատասխան հայտարարություն կանենք»,-ասել է Պեսկովը:




Լրահոս