
«Այնպես եք կարգավորել հարցերը, որ մեր հայրենակիցները լքում են երկիրը: Ուզում եք վարչապետ նշանակեք՝ լինի ձեր թիմից, թե փողոցից, ոչ մի տարբերություն չկա: Մենք այլեւս ժամանակ ու հնարավորություն չունենք ինչ-որ բան փորձարկելու: Այս պահին դրված է հայկական պետականության լինել-չլինելու հարցը:
Ինչքան ուզում եք նախարարության անուն փոխեք, դրեք Ներդրումների նախարարություն, ոչինչ չի փոխվի.»: Այս մասին Ազգային ժողովում իր ելույթի ընթացքում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
Մանրամասները` տեսանյութում: