ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է Էջմիածին քաղաքի 19/10 ընտրատեղամասում

Այս ընտրատեղամասում քվեարկողներից մեկը քվեաթերթիկի վրա որոշել է այսպիսի գրություն թողնել: Հավանաբար, նա այս ՏԻՄ ընտրությունները համեմատել է հիտլերյան բարքերի հետ եւ որոշել այս կերպ արտահայտվել:

 

 
ՀԱՐՑ. Մեր բնակարանը գրավադրվել է 2015թ. մայիսին: Այդ ընթացքում ունեցել եմ մշտական աշխատանք եւ եկամուտ, հետեւաբար նորմալ եւ ժամանակին կատարել եմ վարկային իմ բոլոր պարտավորությունները: Սակայն հիմա աշխատանքից ազատել են ինձ, եւ ես չունեմ եկամտի ոչ մի աղբյուր: Հաճախ ուշացումներով եմ կատարում ամսական վճարները: Խնդրում եմ ասեք՝ բանկը ի՞նչ կարող է անել իմ բնակարանի հետ, եթե շարունակեմ նման ուշացումներով վճարումներ կատարել: Նշեմ, որ բնակարանում ապրում եմ ես, հայրս (1-ին կարգի հաշմանդամ), մայրս (3-րդ կարգի հաշմանդամ), կինս եւ անչափահաս երեխաս: Ի դեպ, նրանցից ոչ մեկ չի աշխատում: Ուզում եմ նաեւ հասկանալ՝ հնարավոր է՝ բանկը ցուցաբերի անհատական մոտեցում. օրինակ՝ ամսական տոկոսադրույքները նվազեցնի կամ վարկի ժամկետը երկարաձգի, որի արդյունքում նվազեն ամսական մարման տոկոսադրույքները:

Հարություն Ֆեռոյան (39 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ վարկառուի վարկային պարտավորությունների չկատարման դեպքում գրավադրված գույքի իրացման միջոցով պարտքի մարումը իրականացվում է՝ համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, վարկային պայմանագրի եւ գույքի գրավադրման պայմանագրի:
Ընդ որում, գրավատուի գույքը կարող է իրացվել ինչպես դատական, այնպես էլ արդարադատական կարգով, եթե վերջինս սահմանված է պայմանագրով:
Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք վարկառու կազմակերպությունը կարող է ցուցաբերել անհատական մոտեցում վարկառուի նկատմամբ, նշենք, որ վարկառու կազմակերպությունների եւ վերջիններիս հաճախորդների հարաբերությունները կրում են պայմանագրային բնույթ, իսկ պայմանագրով նախատեսված պայմանների փոփոխություն կարող է իրականացվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ուստի վարկառուն կարող է վերոնշյալ խնդրանքով դիմել իրեն վարկ տրամադրած կազմակերպությանը:
Նշենք նաեւ, որ գրավի, դրա բռնագանձման եւ իրացման կարգի վերաբերյալ առավել մանրամասն նկարագրվում է գրավատուի եւ գրավառուի միջեւ կնքված պայմանագրով եւ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 15-րդ գլխով:

ՀՀ կենտրոնական բանկի հասարակայնության հետ կապերի ծառայություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Գաղտնիք չէ, որ յուրաքանչյուր վարկային կազմակերպություն աշխատում է անհատական սկզբունքներով: Մնում է հուսալ, որ խմբագրություն դիմած քաղաքացուն վարկ տրամադրած կազմակերպությունը կընդառաջի:

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ի՞նչ կարգով է տեղի ունենում սփյուռքահայ դիմորդների ընդունելությունը:

Սուսաննա Գեւորգյան (41 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ սփյուռքահայ դիմորդները փաստաթղթերը ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն են ներկայացնում անձամբ կամ այլ պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով: Որպես կանոն, նրանք պետք է ներկայացնեն դիմում ՀՀ կրթության եւ գիտության նախարարի անունով, նախարարության կողմից տրամադրված է լրացված դիմում-հարցաթերթիկը, անձնագրի բոլոր էջերի պատճենները, ծննդյան վկայականի պատճենը` պետական նոտարի վավերացմամբ, կամ մկրտության վկայական, միջնակարգ ընդհանուր կրթության վկայականի պատճենը` հյուպատոսական կամ պետական նոտարի վավերացմամբ, 3×4 չափսի 4 լուսանկար: Հետբուհական մասնագիտական կրթություն ստանալ ցանկացողները պետք է ներկայացնեն նաեւ ընտրած մասնագիտության թեմայով գիտական ռեֆերատ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ այլ երկրներից, որտեղ չեն գործում ՀՀ դեսպանություններ կամ ներկայացուցչություններ, փաստաթղթերը կարող են ներկայացվել նաեւ անհատական կարգով: Ի դեպ, փաստաթղթերը եւ ռեֆերատները ներկայացվում են հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:




Լրահոս