
Թուրքական Roketsan ընկերությունն ավարտել է Ադրբեջանին Kasirga Т-300 ռեակտիվ համակարգերի մատակարարումը, փոխանցում է ԱՊԱ-ն:
Մատակարարումները սկսվել են 2015թ.: Սակայն չի հստակեցվում, թե քանի համակարգ է մատակարարվել այդ ընթացքում: Ադրբեջանը РСЗО Т-300 Kasirga 21 միավոր համակարգերի գնման մասին համաձայնագիր էր ստորագրել Թուրքիայի հետ 2013թ.:
Kasirga Т-300-ը հագեցած է 300 մմ ռեակտիվ հրթիռներով: Թիրախային կրակի հեռավորությունը կազմում է 150 կմ: