«Իրավունքի Եվրոպա միավորում» և «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ները դատի են տվել ՀՀ արդարադատության նախկին նախարար, այժմ` Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի դեմ` նշելով, որ նա արատավորել է իրենց գործարար համբավը: Նրանք պահանջում են Թովմասյանին հրապարակային ներողություն խնդրել, ինչպես նաև փոխհատուցել 1 մլն դրամ:
Նախապատմությունն այն է, որ 2016 թ. մարտի 30-ին, ընտրական նոր օրենսգրքի շուրջ 4+4+4 ֆորմատով կայացած հանդիպման ժամանակ, ի պատասխան «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ավագ իրավախորհրդատու Տիգրան Եգորյանի այն պնդմանը, թե «անձամբ մեր կարծիքով, օրինակ` դիտորդական կազմակերպությունները ևս կարծում են, որ իշխանությունը կեղծել է ընտրությունները, Հրայր Թովմասյանն ասել է. «Դիտորդական կազմակերպությունները…դեմագոգ ու կիսագրագետ ու անգրագետ են ու դրսից սնվող»: