ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

Լուսանկարն արվել է մայրաքաղաքում

Այս երեխան հավանաբար շատ է հոգնել եւ չի հասցրել հասնել տուն: Նա պառկել է առաջին իսկ պատահած նստարանի վրա եւ մուշ-մուշ քնել:

 

 

 
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ` մասնակիցը նպատակային սոցիալական վճարումներին ֆիզիկական մասնակցություն ունենո՞ւմ է, թե՞ ոչ:

Երանուհի Հայրապետյան (38 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի համար նպատակային սոցիալական վճարները հաշվարկելու եւ փոխանցելու պարտականությունը կրում է գործատուն, որպես հարկային գործակալ: Գործատուն օրենքով սահմանված ժամկետներում եւ կարգով էլեկտրոնային եղանակով հարկային մարմնում գրանցում է իր հետ աշխատանքային կամ քաղաքացիաիրավական հարաբերությունների մեջ գտնվող վարձու աշխատողներին եւ պայմանագրային եկամուտ ստացողներին:
Գործատուն (որպես հարկային գործակալ, «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքով եկամտային հարկը հաշվարկելու եւ վճարելու համար սահմանված ժամկետներում) «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածում սահմանված դրույքաչափով հաշվարկում եւ փոխանցում է մասնակից հանդիսացող վարձու աշխատողների եւ պայմանագրային եկամուտ ստացողների նպատակային սոցիալական վճարները:
Այլ կերպ ասած՝ վարձու աշխատողի կամ պայմանագրային եկամուտ ստացողի կարգավիճակ ունեցող մասնակիցը ֆիզիկապես չի առնչվում նպատակային սոցիալական վճարների կատարման հետ: Մասնակիցն ինքն անձամբ է կատարում նպատակային սոցիալական վճարները հետեւյալ դեպքերում.
ա) եթե հանդիսանում է նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ,
բ) եթե վարձու աշխատող կամ պայմանագրային եկամուտ ստացող մասնակցի գործատուն ազատված է հարկային գործակալի պարտականություններից:
Ընդ որում, մասնակիցը, որպես նոտար, անհատ ձեռնարկատեր կամ ինքնազբաղված անձ՝ նպատակային սոցիալական վճարը կատարում է տարեկան կտրվածքով, մինչեւ հաջորդ տարվա մայիսի 1-ը:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ հարկային գործակալի պարտականություններից ազատված գործատուի վարձու աշխատող մասնակիցը նպատակային սոցիալական վճարը կատարում է ամսական կտրվածքով՝ գործատուի համար սահմանված ժամկետներում (մինչեւ հաջորդ ամսվա 20-ը):

 

 

 
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մանկավարժի աշխատանքի ընդունման գործընթացում առաջին հերթին ո՞ւմ է նախապատվություն տրվում:

Լուիզա Մելոյան (43 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Լ. Մելոյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ մանկավարժի ընտրության գործընթացում նախապատվությունը տրվում է՝
ա) մանկավարժի որակավորում ունեցող մասնագետին,
բ) տվյալ մարզի բնակչին,
գ) հավասար պայմանների դեպքում մասնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող այլ փաստաթղթերի հիման վրա:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2014-2015 ուսումնական տարում Հայաստանի Հանրապետության պետական եւ ոչ պետական հանրակրթական ուսհաստատություններում աշխատում է կենսաթոշակային եւ մինչկենսաթոշակային տարիքի 3 հազար 830 ուսուցիչ: Կենսաթոշակային տարիքին հասած մանկավարժների թիվը շուրջ 2 հազար 70 է: Նրանցից 700-ը աշխատում է Երեւանի դպրոցներում: Կենսաթոշակային տարիքի ուսուցիչների թվաքանակի առումով երկրորդ տեղում Գեղարքունիքի մարզն է՝ 234 ուսուցիչ:




Լրահոս