
Ինչպես արդեն հայտնել էինք` այսօր աղավնաձորցիների հետ հանդիպելու նպատակով գյուղ էր մեկնելու ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Աղավնաձոր համայնքի ղեկավար Աշոտ Գալստյանի հետ, ով հայտնեց, որ այս պահին իրենց մոտ են գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը և տարածքային կառավարման և զարգացման նախարարության տեղակալը:
Նշենք, որ այս պահին աղանաձորցիները իրենց խնդիրների շուրջ զրուցում են Իգնատի Առաքելյանի հետ:
Հիշեցնենք, որ վերջերս աղավնաձորցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացրել` երեխաններին դպրոցներ չէին ուղարկել և պատրաստվում էին փակել դեպի Երևան տանող ճանապարհը: