«Թուրքական հոսք» գազատարի նախագիծը Մոսկվան կարող է հաստատել մինչև հոկտեմբերի կեսը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակը հայտնել է, թե երբ Ռուսաստանը կհաստատի «Թուրքական հոսք» գազատարի կառուցման նախագիծը, գրում է Ermenihaber-ը:

Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի տեղեկացմամբ՝ ռուս նախարարը նախագծի հաստատման ժամկետների մասին խոսել է ռուսական «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ «Թուրքական հոսք» նախագծին վերաբերյալ հարցերին պատասխանելիս:«Միջկառավարական պայմանագրի մասին օրինագիծը կարող է հաստատվել մինչև հոկտեմբերի կեսերը կամ ավելի կարճ ժամանակահատվածում»,-հայտնել է Նովակը:

Նշենք, որ «Թուրքական հոսք» նախագիծն առաջ էր քաշվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից՝ դադարեցված «Հարավային հոսք» նախագծի փոխարեն:




Լրահոս