ԼՈՒՐ ԿԱԴՐ
Լուսանկարն արվել է Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում
Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երեկ տեղի ունեցավ «Սասնա ծռեր» խմբավորման մի քանի անդամների կալանքի երկարացման հարցը: Դատարանի դիմաց հավաքվել էին «Հիմնադիր խորհրդարանի» աջակիցներն ու «Սասնա ծռեր» խմբավորման անդամների հարազատները: Դատարանի դիմաց էր նաեւ Արայիկ Խանդոյանի մայրը՝ Ռիմա մայրիկը: Նա նշեց, որ ընտրությունները կեղծված են եղել, հակառակ դեպքում արդյունքներն այլ կլինեին:
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իրավունք ունի՞ իր ցանկությամբ դուրս գալ կամավոր կենսաթոշակային բաղադրիչից, թե՞ ոչ:
Նունե Մանուկյան (41 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ն. Մանուկյանի հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի:
Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ՝ 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ՝ 29.280 դրամին գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3. եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավել՝ 518.080 դրամին գումարած 2.000.000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ կուտակային կենսաթոշակային հատկացումների պարտադիր դրույքաչափը սահմանված է բազային աշխատավարձի 10%: 10%-ից ավել կուտակել ցանկացողները դա կարող են անել կամավոր կուտակային կենսաթոշակային ֆոնդերի, ապահովագրական ընկերությունների կամ բանկերի միջոցով:
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որքա՞ն է կազմում ապոստիլի վավերացման պետական տուրքի դրույքաչափը:
Իրինա Հովսեփյան (29 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ապոստիլ դնելու համար գանձվում է պետական տուրք՝ 5000 ՀՀ դրամ: Պետական տուրքը մուծվում է ՀՀ պետական բյուջե՝ 900005163523 հաշվի համարով, որեւէ բանկում կամ արդարադատության նախարարության շենքում գտնվող տերմինալի միջոցով:
Դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո՝ մեկ աշխատանքային oրվա ընթացքում, ապոստիլ դնելու համար, բացի պետական տուրքի գումարից, գանձվում է նաեւ լրացուցիչ արտաբյուջետային վճարը՝ 8000 ՀՀ դրամ ապոստիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաստաթղթի համար:
Հայաuտանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից ապոuտիլ դրվում է՝
1. «Նոտարիատի մաuին» ՀՀ oրենքի համաձայն նոտարի կողմից վավերացված կամ հաuտատված փաuտաթղթերի կամ նոտարի կողմից տրված վկայագրերի,
2. քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինների կողմից տրված փաuտաթղթերի,
3. դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից տրված փաuտաթղթերի,
4. դատարանների կողմից տրված փաuտաթղթերի իuկական oրինակների վրա:
Նախարարության կողմից ապոuտիլ կարող է դրվել նաեւ այլ մարմինների կողմից տրված փաuտաթղթերի վրա, եթե դրանց վրա դրված uտորագրության իuկությունը վավերացված է նոտարական կարգով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ փաuտաթղթի վրա ապոuտիլը դրվում է դիմումը նախարարություն մուտք լինելու oրվանից հետո երկու աշխատանքային oրվա ընթացքում: Ի դեպ, ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: