
Քիչ առաջ լրատվամիջոցներում տեղեկություններ տարածվեցին, թե Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել: Սակայն ArmLur.am-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետը հերքեց այդ լուրերի իսկությունը:
«Ես ազատման դիմում չեմ գրել, բնականոն աշխատում եմ», – նշեց նա:
Մեր դիտարկմանը, տեղեկություններ կան, թե նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ցանկանում աշխատել նրա հետ, Խաչատրյանը նշեց, թե նման բան չկա, և ինքը շարունակում է աշխատել: