Երբ երկար եք ճանապարհորդում, ցանկանում եք գիշերակացի տեղ գտնել: Իսկ ինչ կլինի, եթե իմանաք, որ Պերույում գոյություն ունի ժայռից կախված հյուրանոց:
Շատերը ռիսկի չեն դիմի գոնե մեկ գիշեր անցկացնել այնտեղ: Այս սարսափազդու հյուրանոցը նախատեսված է արկածախնդիր մարդկանց և սուր զգացողությունների սիրահարների համար:
Անկասկած, այդ գիշերը կհիշվի ողջ կյանքում:
Բարի գալուստ «Նատուրե Վիվե»՝ աշխարհի ամենասարսափազդու հյուրանոցը:

Այն իրենից ներկայացնում է թափանցիկ տեղանք, որտեղից հիանալի տեսարան է բացվում:

Դուք պարզապես պետք է ամուր նյարդեր ունենաք, որպեսզի համարձակություն ունենաք գիշեր անցկացնել այստեղ: Այն գտնվում է 300 մետր բարձրության վրա:

Կազմված է 3 համարից և նախատեսված է 8 մարդու համար:

Անկասկած, ամուր նյարդերն անհրաժեշտ են, սակայն այստեղ հիանալի ժամանակ կանցկացնեք լեռների մաքուր օդին:

Մեկ գիշերվա համար ստիպված կլինեք 200 եվրո վճարել:

Հյուրանոցի անձնակազմը կհոգա ձեր անվտանգության և հարմարավետության համար:






























