
Սեպտեմբերի 28-ին ոստիկանության կրթահամալիրում տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն՝ նվիրված այս տարվա հուլիսին պարեկապահակետային գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանության ծառայողների հիշատակին:
Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի անուններն ընդմիշտ վիմագրվեցին հերոս ոստիկանների հուշակոթողին՝ գումարվելով 137 այն անմահներին, որոնք կյանքը զոհեցին հանուն օրենքի և ժողովրդի:
Հանդիսավոր արարողության ընթացքում նրանց գործը շարունակելու երդում տվեցին ոստիկանության կրթահամալիրի հարյուր սովորողներ: